Logo

Լապորտա. «Ֆուտբոլիստների մեծամասնությունը ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:16 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հավանական տրանսֆերը կատալոնական ակումբ։

«Ֆուտբոլիստների մեծամասնությունը ցանկանում է խաղալ «Բարսելոնայում», բայց նրանց ակումբները նույնպես դիրքորոշում ունեն այդ հարցով, և դա բանակցությունների մի մասն է։ Ակնհայտ է, որ Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է։

Գնահատում ենք Ռոբերտի կարծիքը։ Նա հրապարակային հայտարարել է, որ ցանկանում է միանալ մեզ, բայց ես զուսպ կլինեմ մեկնաբանություններում»,- Լապորտայի խոսքն է մեջբերում L’Esportiu de Catalunya-ն։

2021/22 մրցաշրջանում լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում խփել է 50 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա