Logo

Լապորտա. «Մաթեմատիկորեն դա հնարավոր է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:25 / 20.04.2022ՍՊՈՐՏ
Laporta

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է, թե ինչ նպատակ են իրենց առջև դրել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջնամասում:

«Իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ մենք սպասում էինք, առաջին հերթին՝ ես։  Բայց քանի դեռ հնարավորություն կա, հույս կա։ Մաթեմատիկորեն չեմպիոնական տիտղոսը նվաճելը հնարավոր է:

Մենք պետք է պայքարենք 7 խաղում, որպեսզի փորձենք ստանալ լավագույն վերջնական արդյունքը։ Չպետք է հանձնվենք, բայց առաջնությունում հաղթելը դժվար կլինի։

Պետք է մտածենք, որ ունենք 7 եզրափակիչ և պետք է հաղթենք այդ մրցավեճերում՝ Չեմպիոնների լիգա դուրս գալու համար»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Marca-ն:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղից հետո «Բարսելոնան» վաստակել է 60 միավոր, կատալոնացիները 15 միավոր են զիջում են առաջատար Մադրիդի «Ռեալին», որը 32 հանդիպում է անցկացրել: 32-ական հանդիպում անցկացրած «Սևիլիան» և «Ատլետիկոն» նույնպես 60 միավոր ունեն՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով կատալոնացիներին:

«Բարսելոնան» Լա լիգայում դեռ հանդիպումներ ունի անցկացնելու «Ռեալ Սոսյեդադի», «Ռայո Վալյեկանոյի», «Մալյորկայի», «Բետիսի», «Սելտայի», «Խետաֆեի» և «Վիլյառեալի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա