Logo

Լապորտա. «Նրան Գրիզմանի հետ փոխանակելու տարբերակը դիտարկվել է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 29.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի մասին:

«Ինձ շատ է դուր գալիս, նրա գործակալը գիտի դա: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ես սիրում եմ նրան»,- Sport.es-ի փոխանցմամբ՝ ասել է Լապորտան:

Հարցին, թե հնարավո՞ր էր Գրիզմանին փոխանակել Ֆելիշի հետ, Լապորտան պատասխանել է. «Այո՛, այդ տարբերակը դիտարկվել է։ Մենք փորձեցինք ձեռք բերել Ֆելիշին, բայց «Ատլետիկոն» չի ցանկանում բաժանվել նրանից»։

Գրիզմանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», նա անցյալ ամռանը վարձավճարով վերադարձել է Մադրիդի «Ատլետիկո»:

Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկոյում» է հանդես գալիս 2019 թվականից։

22-ամյա պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Լա լիգայի 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա