Logo

Լապորտան՝ Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:42 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Ժոան Լապորտա-Ֆրենկի դե Յոնգ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին:

«Ֆրենկին պահանջված խաղացող է տրանսֆերային շուկայում: Մենք նրա տրանսֆերային իրավունքը վաճառելու առաջարկներ ենք ստացել, բայց ցանկանում ենք, որ նա մնա մեզ հետ»,- Լապորտայի խոսքն է մեջբերում իսպանական Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր ֆրանսիական ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի»՝ նիդեռլանդցի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրության մասին։

25-ամյա խաղացողի պայմանագիրը կատալոնացիների հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Լապորտա. «Մենք չենք հասկանում, թե ինչու է նրա գործակալը փորձում հետաձգել պայմանագրի երկարաձգումը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա