Logo

Լապորտան՝ Լևանդովսկիի տրանսֆերի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:50 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Ժոան Լապորտա-Ռոբերտ Լևանդովսկի

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մյունխենի «Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկիի հնարավոր տեղափոխության մասին։

«Լևանդովսկին՝ «Բարսելոնայու՞մ». թույլ տվեք, որ ղեկավարությունն ու տեխնիկական քարտուղարությունն աշխատեն։ Չեմ ուզում մանրամասնել։ Մենք աշխատում ենք ավելի մրցունակ դառնալու համար, բայց դա հեշտ չէ՝ հաշվի առնելով մեր ֆինանսական վիճակը։

Մենք աշխատում ենք ակումբի տնտեսությունը բարելավելու ուղղությամբ։ Դրանից հետո կկարողանանք գործարքներ իրականացնել։

Հուսով եմ՝ կարող եմ ասել, որ 1 տարի աշխատելուց հետո մենք բարելավել ենք իրավիճակը։ Եթե ​​մենք կարողանանք բարելավել ֆինանսական վիճակը, բոլոր տրանսֆերները, որոնց մասին մտածում ենք, կարող են իրականացվել»,- Լապորտայի խոսքն է մեջբերում As-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։ Լեհ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա