Logo

Լապորտան ու Ռոնալդուի գործակալը 4 հնարավոր գործարք են քննարկել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:10 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»՝ հայտնում է AS-ը:

Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Նրանք քննարկել են Ռուբեն Նևեշի («Վուլվերհեմփթոն»), Բեռնարդու Սիլվայի («Մանչեսթեր Սիթի») և Ռաֆայել Լեաուի («Միլան») հնարավոր տրանսֆերները:

Միևնույն ժամանակ անդրադարձ է եղել նաև Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին: Լապորտան հայտնել է, որ իրենք պորտուգալացու տեղափոխությամբ հետաքրքրված են եղել դեռ նախորդ ամռանը, սակայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել՝ ելնելով ֆինանսական վատ վիճակից:

Կարծիք կա, որ Ռոնալդուի տեղափոխության մասին խոսակցություններն ակտիվացնելով՝ «Բարսելոնան» փորձում է Ռոբերտ Լևանդովսկիի հարցում ճնշում գործադրել «Բավարիայի» վրա: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա