Logo

Լապորտան գերմանացի մասնագետին է տեսնում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
16067376717418 - Լապորտան գերմանացի մասնագետին է տեսնում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:13

-

-

«Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին չի տեսնում կատալոնական ակումբի հետ կապված իր նախագծում: Այս մասին հաղորդում է Cadena SER-ը:

Լապորտան շատ է հարգում նիդեռլանդցի մասնագետին, բայց մեծ հույսեր չի կապում նրա հետ: Եթե Կումանը տիտղոս նվաճի, ապա գուցե հնարավորություն ստանա շարունակել աշխատանքը «Բարսելոնայի» ղեկին, սակայն Լապորտան արդեն դիտարկում է այլ մասնագետների թեկնածություններ: Հավակնորդների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:

afp en be77fde3eaf41e520a32eeec6065f45e94abacc5 - Լապորտան գերմանացի մասնագետին է տեսնում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» չեն կողմնորոշվում նոր հարձակվողի թեկնածության շուրջ: Կումանն ու Լապորտան այդ հարցի առնչությամբ տարբեր կարծիքներ ունեն: Մարզիչը ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային, իսկ նախագահը նախապատվությունը տալիս է «Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոյին: Լապորտան արդեն բանակցություններ է սկսել արգենտինացու հետ, մինչդեռ Կումանը փորձում է համոզել պաշտոնյային, որ 27-ամյա նիդեռլանդցին ավելի մեծ օգուտ կտա թիմին, քան 32-ամյա Ագուերոն:

Յուլիան Նագելսման. Հզոր բնավորությամբ հանճարեղ մարզչի պատմությունը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա