Logo

«Ֆորմուլա-1». Լաս Վեգասի Գրան պրին վերադարձել է օրացույց

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
20:10 / 31.03.2022Ֆորմուլա 1
null

«Ֆորմուլա-1»-ը հաջորդ մրցաշրջանից կավելացնի Լաս Վեգասի Գրան պրին: Այն կլինի ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնության երրորդ փուլը՝ հաղորդում է RaceFans-ը:

«Ֆորմուլա-1»-ը Լաս Վեգասում մրցարշավներ անցկացրել է 1981 և 1982 թվականներին, սակայն այժմ առաջին անգամ մեքենաները կանցնեն Լաս Վեգաս Սթրիփով՝ հյուրանոցների ու կազինոների մոտով:

Քաղաքային մրցուղին 6 120 մետր է, ունի 3 ուղիղ և 14 շրջադարձ: Առավելագույն արագությունը կկազմի 342 կմ/ժ:

«Ֆորմուլա-1»-ի ներուժը հրաշալի դրսևորվել է վերջին մի քանի սեզոնների ընթացքում, իսկ Լաս Վեգասի Գրան պրին այն կհասցնի նոր մակարդակի»,- ասել է Liberty Media-ի գործադիր տնօրեն Գրեգ Մաֆեյը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա