Logo

«Ласковый май» խմբի հիմնադիրն ասել է՝ ում են պատկանելու Շատունովի երգերի իրավունքները

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:15 / 27.06.2022Երաժիշտներ
Yuri Shatunov

Ռուսական «Ласковый май» խմբի հիմնադիր, կոմպոզիտոր Սերգեյ Կուզնեցովը երգիչ Յուրի Շատունովի հոգեհանգստի արարողության ժամանակ ասել է, որ արտիստի երգերի իրավունքները չի փոխանցել պրոդյուսեր Անդրեյ Ռազինին՝ հավելելով, որ Ռազինը հակառակն է պնդում, հայտնում է РИА Новости-ն։

Կուզնեցովը նաև ասել է, որ չի շփվում այդ պրոդյուսերի հետ՝ շեշտելով, որ Շատունովի ստեղծագործությունների իրավունքը կպատկանի նրա կնոջը։

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Շատունովի հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ արտիստի երկրպագուները միաձայն երգել են նրա երգերը։

Երաժշտի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 28-ին Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը: Արարողությունը փակ կլինի։

Յուրի Շատունովն իր կարիերան սկսել է 1980-ականներին՝ կոմպոզիտոր Սերգեյ Կուզնեցովի հետ՝ ստեղծելով մի շարք հիթեր՝ «Ласковый май», «Белые розы», «Седая ночь» և այլն։ 1991 թվականին Շատունովը դուրս է եկել «Ласковый май» խմբից և սկսել սոլո կարիերա։ Երգիչը մահացել է 48 տարեկանում՝ սրտի կաթվածից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա