Logo

Late Titled Tuesday. Շանթ Սարգսյանը կես միավորով հետ մնաց հաղթողից

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:10 / 06.04.2023Շախմատ
null

Շանթ Սարգսյանը կայծակնային շախմատի (բլից) Late Titled Tuesday առցանց մրցաշարում 11 պարտիաներում վաստակած 9 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ լրացուցիչ գործակիցներով զիջելով նույնպիսի արդյունք գրանցած և 2-3-րդ տեղերը բաժանած Ալեքսանդր Ինջիչին ու Թոմաս Բերդսենին:

Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, իրանցի Փարհամ Մաղսուդլուին, որի հետ մեկնարկային տուրում ոչ-ոքի էր խաղացել: Շանթը մրցաշարում մնաց անպարտելի՝ տանելով 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Արամ Հակոբյանը 8,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա