Logo

«Լավ էր երևում գոլի նկարում». Կոկե սրամիտ պատասխանը Վան դեր Վարտին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
iniesta de mi vida - «Լավ էր երևում գոլի նկարում». Կոկե սրամիտ պատասխանը Վան դեր Վարտին

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Կոկեն պատասխանել է Նիդերլանդների ընտրանու նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտին, որը ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային երկու խաղերից հետո քննադատել է «ֆուրիա ռոխային»:

Հոլանդացին ասել էր. «Իսպանիան սարսափելի վատ է խաղում, նրանք միայն գնդակն այս եզրից մյուսն են տեղափոխում: Հուսով եմ՝ Նիդերլանդներն այդ թիմին կհանդիպի փլեյ-օֆֆում»:

Կոկեն պատասխանել է. «Վան դեր Վարտը ցանկանում էր փառքի պահը գտնել և հասնում է այդ նպատակին: Տեսել եմ նրա խաղը ԱԱ-2010-ի եզրափակիչում: Ինիեստայի հաղթական գոլի լուսանկարում Ռաֆայելը շատ լավ է երևում:

Մենք կհիշենք նրա խոսքերը, որոնք մեզ ավելի կմոտիվացնեն, հատկապես, եթե հանդիպենք հոլանդացիներին»,- իսպանացու խոսքն է մեջբերում El Partidazo-ն:

ԵՎՐՈ-ի մեկնարկային երկու խաղերում իսպանացիները ոչ-ոքի են խաղացել Շվեդիայի (0:0) ու Լեհաստանի (1:1) հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա