Logo

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 20.04.2020Ռեժիսորներ
F6BF1D27 5BEE 4E33 AE53 155C59D72B73 960x640 1 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական  «Խնամակալությունը»

2012 թվականին դերասան և ռեժիսոր Քսավյե Լեգրանը նկարահանել էր իր դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը՝ մի կնոջ մասին, ով իր երկու երեխաների հետ փախչում է չստացված ամուսնության ճիրաններից. 2017-ին նա կրկին վերադարձավ բարդ ամուսնալուծական ընթացքի թեմային։ Այս անգամ ֆիլմը երկարամետրաժ ստացվեց և անվանվեց «Խնամակալություն» /“Jusqu’à la garde”. դեբյուտային լիամետրաժն արժանացավ 4 «Սեզար»ի, Վենետիկի կինոփառատոնի Արծաթե առյուծի՝ «Լավագույն ռեժիրոսական աշխատանք» անվանակարգում, իսկ իսպանական խոշորագույն ՍանՍեբաստիանում հռչակվեց «Հանդիսատեսի համակրանք. լավագույն եվրոպական ֆիլմ»։ Առանց սփոյլերների և ավելորդ մանրամասների պատմում ենք, թե ինչու այն իսկապես արժե դիտել։

17086D9C 4B9D 481E BFA5 D1EB0AE881D7 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական  «Խնամակալությունը»

Ֆիլմը սկսվում է լարված տեսարանով՝ աշխատանքային սեղանի շուրջ. ամուսնալուծվում են Միրիամն ու Անտուանը (վերջինիս մարմնավորում է Դենի Մենոշեն, ով քաջ հայտնի է հանդիսատեսին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներ»-ից՝ մյսե Լապադիտի դերով)։ Եվ՛ Միրիամը, և՛ Անտուանը պայքարում են խնամակալության համար։ Սակայն 11 ամյա Ժուլյենը չի ուզում մնալ հոր հետ, իր 18 ամյա քրոջ՝ Ժոզեֆինայի բախտը բերել է՝ նա չափահաս է, ազատ է և անկախ։

Միրիամը մեղադրում է ամուսնուն բռնության մեջ, սակայն փաստեր չունի։ Անտուանը խոսում է հավասարակշռված և կշռադատված, հայտնում է, որ երազում է սեփական տղային ժամանակ առ ժամանակ տեսնելու մասին։ Դատարանը չգիտի, թե ում կարող է վստահել և հայտարարում է երկկողմանի խնամակալություն։ Որդին տեսնելու է իր երկու ծնողին՝ առանձինառանձին։

98F81CD0 423B 4BF1 A192 4B75D025F4F7 960x540 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական  «Խնամակալությունը»

Ռեժիսոր Քսավյե Լեգրանը, ով համատեղությամբ նաև ֆիլմի միակ սցենարիստն է, չի սահմանափակվել զուտ կենցաղային, դրամատիկ միջավայրով։ Ընդհակառակը։ «Խնամակալությունը» ավելի շուտ ընտանեկան պատյանով հոգեբանական թրիլեր է, որտեղ հանդիսատեսը քայլում է շիկացած քարե արահետով՝ ավելի ու ավելի գրգռված ու նյարդային սպասումով հետևելով մարտնչող երկու կողմերին։ Միրիամն ու Անտուանը, անշուշտ, իրար միջև ունեն չպարզաբանված հարցեր, ցավոտ խռովություններ ու չբարձրաձայնած խոսքեր, սակայն երկուսն էլ վստահ են, որ ճիշտն են գործում՝ հանուն ընտանեկան բարեկեցության։ Բայց դրա հետ մեկտեղ, նրանք օգտագործում են 11-ամյա տղային անձնական հաշիվները մաքրելու և կամուրջներն այրելու համար։ Դրա հետ մեկտեղ կնոջ և տղամարդու միջև մինիմալի հասցված շփումն ընդգծված սառն է, թերի։ Ամուսինները ավելորդ անգամ չեն էլ նայում իրար, գրեթե չեն մտնում կոնտակտի մեջ. հերթական երկխոսությունը կարող է պայթյունավտանգ լինել։

F6BF1D27 5BEE 4E33 AE53 155C59D72B73 960x640 - Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական  «Խնամակալությունը»

Լրագրողների հետ շփվելիս՝ Լեգրանն ասել է, որ իր ֆիլմի ստեղծման համար ոգեշնչվել ու ազդվել է երեք տարբեր դասական ֆիլմերից. Կուբրիկի «Փայլատակումից», Դասթին Հոֆմանի ու Մերիլ Սթրիփի մասնակցությամբ «Կրամերն ընդդեմ Կրամերից» և նուարային «Որսորդի գիշերվանից»։ Հավանաբար, կարելի է երեքի շունչն էլ նկատել «Խնամակալության» մեջ, որտեղ պատմությունն ունի երեք խոշոր, հիմնական ակորդ։ Շատ պարզ, ժամանակակից ֆրանսիական դրամաներին հատուկ ձեռագրով Լեգրանը թեթև ու տրամադրող պատկերում է մեզ սովորական տեղական միջավայրը՝ լի առօրեական զանազանություններով։ Օպերատորական աշխատանքը խուսափում է էսթետիկ ու վիզուալ առումով երկշերտ հնարքներից՝ ստատիկ կադրերը խոշոր պլանով հիմնականում ներկայացնում են հերոսների ջղագձված դեմքերը այնպես, որպեսզի հանդիսատեսը մաքսիմալ վարակվի արտաքին գրգռիչներով՝ անհամբեր սպասելով հերոսների ներքին դևերի արթնեցմանն ու ժայթքմանը։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա