Logo

«Լաուտարոն այդ ակումբում է խաղալու». «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 15.05.2021ՍՊՈՐՏ
lautaro martinez 1 scaled e1595972973204 - «Լաուտարոն այդ ակումբում է խաղալու». «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ

«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Նիկոլո Վենտոլան Քրիստիան Վիերիի Bobo TV-ի եթերում հայտարարել է, որ «ներաձուրիների» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խաղալու է Մադրիդի «Ատլետիկոյում»:

«Ինձ մի թռչուն ասել է, որ Լաուտարոն խաղալու է «Ատլետիկոյում»: Ըստ իմ աղբյուրների՝ կողմերի միջև ամեն ինչ արդեն համաձայնեցված է. Մարտինեսին շատ լավ են վճարելու Մադրիդում», – նշել է Վենտոլան:

Ըստ իտալական մամուլի՝ Լաուտարոյի համար «Ինտերը» պահանջելու է նվազագույնը 80 միլիոն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա