Logo

«Լայպցիգը» գնեց Անխելինյոյին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.02.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
1209773322.jpg.0 - «Լայպցիգը» գնեց Անխելինյոյին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Լայպցիգը» պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Սիթիից» Անխելինյոյին գնելու մասին:

Ձախ եզրային պաշտպանը գերմանական ակումբում հանդես էր գալիս վարձավճարով, բայց «Լայպցիգը» ուներ ֆուտբոլիստին գնելու հնարավորություն, որն էլ ակտիվացրեց: Անխելինյոյի համար «Լայպցիգը» վճարելու է 18 միլիոն եվրո՝ այն դեպքում, երբ իսպանացու տրանսֆերային արժեքը գրեթե կրկնակի է՝ 35 միլիոն եվրո:

Անխելինյոն այս տարվա գլխավոր հայտնություններից է: 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում 8 գոլի հեղինակ է դարձել ու կատարել 6 գոլային փոխանցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա