Logo

«Լայպցիգը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանի ծառայություններով

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 10.08.2021ՍՊՈՐՏ
moriba - «Լայպցիգը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանի ծառայություններով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբայի ապագան մնում է անորոշ ։

18-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում համաձայնության գալ կատալոնացիների հետ նոր պայմանագրի շուրջ և, հավանաբար, կհեռանա ակումբից։ Մորիբայի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունն ունի «Լայպցիգը»։

ESPN-ի տվյալներով՝ «Բարսելոնան» պատրաստ է 15-20 մլն եվրոյով վաճառել Մորիբային, որպեսզի ֆուտբոլիստը հաջորդ ամռանն անվճար չհեռանա ակումբից:

Նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի սանը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում  և դարձել 1 գոլի հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա