Logo

«Լայպցիգը» փոխարինող գտավ հեռացող առաջատարին. պայմանագիրը ստորագրված է

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.03.2021ՍՊՈՐՏ
Mohamed Simakan - «Լայպցիգը» փոխարինող գտավ հեռացող առաջատարին. պայմանագիրը ստորագրված է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:13

-

-

«ՌԲ Լայպցիգը» շուտով հայտարարելու է նոր տրանսֆերի մասին: Sky Sports-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը վստահեցնում է, որ գերմանական ակումբը ձեռք է բերել «Ստրասբուրի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սիմականին:

Տրանսֆերը կազմել է 17 միլիոն եվրո՝ ներառյալ հնարավոր պարգևավճարները: Գործարքը պաշտոնապես ձևակերպվելու է առաջիկա օրերի ընթացքում:

Սիմականը դառնալու է Դայո Ուպամեկանոյին փոխարինողը, որն ամռանը 42,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելու է «Բավարիա»:

20-ամյա Սիմականի հաջող խաղը կտրուկ ազդել է նրա տրանսֆերային արժեքի վրա: 2020 թվականի մայիսին այն կազմել է 4,4 միլիոն եվրո, իսկ դեկտեմբերին հասել էր 10,3-ի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա