Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լացիոն» 1:0 հաշվով դժվարին հաղթանակի է հասել «Ուդինեզեի» նկատմամբ:
Այս հանդիպման դրվագներից մեկում կոշտ պայքարի անմիջական մասնակից է դարձել հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որը լուրջ հարված է ստացել հյուրերի խաղացող Իգնասիո Պուսետոյից։
Գնդակի համար պայքարում «Լացիոյի» ֆուտբոլիստ Մանուել Լացարին դուրս է մղել Պուսետոյին խաղադաշտի սահմաններից, իսկ վերջինը, չկարողանալով պահել հավասարակշռությունը, տեխնիկական գոտում բախվել է Սարիին՝ տապալելով իտալացի մասնագետին:
Pussetto pagato dal regime per eliminare Sarri pic.twitter.com/yhFsnDGvbI
— JC (@jvcntrx) January 18, 2022
Ի վերջո Սարին ու Պուսետոն ոտքի են կանգնել և ժպտալով ձեռքսեղմում ունեցել, գրկախառնվել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո