Logo

«Փարի՛զ, մենք գալիս ենք». Լեբրոնի արձագանքը «Լիվերպուլի»՝ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:18 / 04.05.2022Բասկետբոլ
Լեբրոն Ջեյմս-2022

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն արձագանքել է «Լիվերպուլի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն:

«Փարի՛զ, մենք գալիս ենք»,- Twitter-ում գրել է հանրահայտ բասկետբոլիստը, որը «Լիվերպուլի» բաժնետեր է և վաղեմի երկրպագու: 

Հիշեցնենք՝ «Լիվերպուլը» մրցաշարի կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում ընդհանուր 5:2 հաշվով հաղթել է իսպանական «Վիլյառեալին»:

Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում: «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողը (առաջին խաղն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով(4:3), պատասխան մրցավեճը կկայանա այսօր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա