Logo

Լեբրոն Ջեյմսը նշել է կարիերան շարունակելու միակ շարժառիթը

18:37 / 12.04.2023Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ, NBA-ի պատմության լավագույն ռմբարկու Լեբրոն Ջեյմսը նշել է մարզական կարիերան շարունակելու միակ շարժառիթը:

«Երբ մենք սկսեցինք մրցաշրջանը 2-10 ցուցանիշով, շատերը կարծում էին, որ գրեթե ոչ մի շանս չունենք փլեյ-օֆֆ դուրս գալու: Միակ բանը, որ ցանկանում էինք, դա մրցաշրջանի ընթացքը շրջելն էր, որպեսզի ի վերջո պայքարենք չեմպիոնության համար: Մենք կարողացանք ուժ գտնել չհանձնվելու և ի վերջո հաղթելու համար:

Կարիերաս շարունակելու միակ շարժառիթը չեմպիոնական մրցավազքին մասնակցելու հնարավորությունից օգտվելն է: Ցանկանում եմ տիտղոս նվաճել թիմակցիներիս համար: Պարգևել նրանց այն էմոցիաները, որոնք երբեք չեն ունեցել»,- 38-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է Yahoo Sports-ը:

Հիշեցնենք, որ «Լեյքերսը» NBA-ի փլեյ-ինում 108-102 հաշվով հաղթել էր «Մինեսոտային» և նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Ջեյմսն ու թիմակիցները 1/8 եզրափակիչում կմրցեն «Մեմֆիս Գրիզլիսի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա