Logo

«Լայպցիգի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:44 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը հետաքրքրել է «Բավարիային»՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի համար 20 մլն եվրո վճարել։ Նշվում է, որ տրանսֆերը հեշտ չի լինի իրագործել, սակայն կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:

Լայմերը «Լայպցիգում» խաղում է 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ավստրիացին Բունդեսլիգայում անցկացրած 24 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա