Logo

Լեկլերն ասել է՝ որն է «Ֆերարիի» հաջողության գաղտնիքը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:47 / 17.04.2022Ֆորմուլա 1
null

«Ֆերարիի» պիլոտ Շառլ Լեկլերը, որը հաղթել էր Ավստրալիայի Գրան պրիում և առաջատարն է «Ֆորմուլա 1»-ի ընթացիկ մրցաշրջանում, կարծիք է հայտնել իր թիմի հաջողության վերաբերյալ:

«Վերջին տարիները բավական բարդ էին «Ֆերարիի» համար, սակայն այդ ընթացքում ավելի ուժեղ դարձանք: Գիտեի, որ թիմում կան մարդիկ, որ ճիշտ ուղղությամբ են մտածում:

Կարելի է ասել՝ սկսեցինք նոր էջից ու հիմա լավ վիճակում ենք: Վստահ եմ՝ եթե չլինեին այդ փոփոխությունները թիմում, «Ռեդ Բուլն» ու «Մերսեդեսը» մեծ առավելություն կունենային»,- Լեկլերի խոսքը փոխանցում է Motorsport Week-ը: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա