«Ֆերարիի» պիլոտ Շառլ Լեկլերը, որը հաղթել էր Ավստրալիայի Գրան պրիում և առաջատարն է «Ֆորմուլա 1»-ի ընթացիկ մրցաշրջանում, կարծիք է հայտնել իր թիմի հաջողության վերաբերյալ:
«Վերջին տարիները բավական բարդ էին «Ֆերարիի» համար, սակայն այդ ընթացքում ավելի ուժեղ դարձանք: Գիտեի, որ թիմում կան մարդիկ, որ ճիշտ ուղղությամբ են մտածում:
Կարելի է ասել՝ սկսեցինք նոր էջից ու հիմա լավ վիճակում ենք: Վստահ եմ՝ եթե չլինեին այդ փոփոխությունները թիմում, «Ռեդ Բուլն» ու «Մերսեդեսը» մեծ առավելություն կունենային»,- Լեկլերի խոսքը փոխանցում է Motorsport Week-ը: