Logo

Լեմանը Nike-ի գնդակին է մեղադրում՝ 2004-ին ՉԼ-ից դուրս մնալու համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 04.05.2020ՍՊՈՐՏ
c214297e 2d75 444d aeba 8c3eb5e40969 - Լեմանը Nike-ի գնդակին է մեղադրում՝ 2004-ին ՉԼ-ից դուրս մնալու համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը հիշել է 2004 թվականը, երբ լոնդոնցիներն Անգլիայում անպարտելի մնացին ու դարձան չեմպիոն, բայց Չեմպիոնների լիգայում պարտվեցին 1/4 եզրափակիչում «Չելսիին»՝ իր սխալի պատճառով: Գերմանացին այդ պարտության մեջ 2 գործոն է առանձնացնում՝ խիտ խաղացանկը և Nike Total Aerow գնդակը:

«Չեմ հասկանում նման ծանրաբեռնված խաղացանկի իմաստը: Մինչև հիմա Պրեմիեր լիգայի շատ թիմեր տառապում են դրա պատճառով: Ինչո՞ւ պետք է բոլոր կարևոր խաղերը լինեն մրցաշրջանի վերջում: 10 օրվա ընթացքում խաղացինք ուժեղագույն թիմերի հետ, ու որքան էլ հզոր լինի թիմը, չի կարող այդպիսի բարձր մակարդակի խաղեր անցկացնել 2-3 օրը մեկ:

Հիշում եմ՝ «Չելսիի» դեմ սխալ թույլ տվեցի, որի պատճառը Nike-ի նոր գնդակն էր: Այն այնպես անսպասելի շեղեց իր ուղղությունը, որ չկարողացա որսալ: Իսկ վերջում այնքան ուժասպառ էինք, որ չկարողացանք ոչ-ոքին պահել ու պարտվեցինք», – Լեմանի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա