Logo

Լեմպարդ. «Երանի կախարդական փայտիկ ունենայինք»

11:05 / 27.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆրենկ Լեմպարդը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի տնային խաղում «Բրենթֆորդից» կրած 0-2 հաշվով պարտության մասին:

«Երկրպագուները սուլո՞ւմ են: Ես դրա հետ խնդիր չունեմ, հասկանում եմ նրանց։ Ես նրանց շատ լավ գիտեմ, նրանք աջակցում են իրենց թիմին և հիասթափված են, որովհետև սովոր են հաջողության և անընդհատ ձգտում են դրան, ինչպես բոլորս: Ես լիովին հասկանում եմ նրանց, և մենք պետք է ընդունենք դա, քանի որ երկրպագուներն արդյունք են ուզում։

Հիմա երկրպագուներին կարող եմ ասել, որ խաղացողները եռանդ են ցուցաբերում։ «Բրենթֆորդը» մեկ հարված կատարեց դարպասին և երկու գոլ խփեց, դա ամեն ինչ ասում է:

Մենք ճակատագրից չենք բողոքում, բայց ամեն ինչ մեր դեմ է գնում։ Երանի կախարդական փայտիկ ունենայինք։ Բայց դա չի լինում ֆուտբոլում, սա Պրեմիեր լիգան է, որտեղ ամեն ինչ արագ է տեղի ունենում, շատ մրցակցային միջավայր է»,- անգլիացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Լեմպարդի վերադարձից հետո «Չելսին» բոլոր մրցաշարերում անցկացրած 5 խաղերում պարտվել է: Լոնդոնյան ակումբն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 32 խաղից հետո 39 միավորով 11-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա