Logo

Լեմպարդը մանրամասնել է՝ ինչու էր Վերներն անհրաժեշտ «Չելսիին»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.06.2020ՍՊՈՐՏ
frank lampard axes chelsea star from friendly before premier league restart - Լեմպարդը մանրամասնել է՝ ինչու էր Վերներն անհրաժեշտ «Չելսիին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների՝ լոնդոնյան ակումբ պաշտոնապես հաստատված տեղափոխության մասին:

«Վերներն ակնհայտորեն այն ֆուտբոլիստներից է, որոնք մեզ դուր են գալիս:

Իհարկե, անձամբ հետևել եմ նրան երկար ժամանակ, նույնիսկ նախքան այն, երբ գլխավորեցի այս թիմը: «Չելսին» լրջորեն էր տրամադրված Տիմոյին հրավիրելու հարցում: Ինձ թվում է՝ նա անպայմանորեն կուժեղացնի մեր կազմը:

Վերներն ահռելի տաղանդ ունի, նա ֆանտաստիկ է խաղացել ոչ միայն այս տարի, այլև անցյալում: Մենք տարբեր պատճառներով չկարողացանք աշխատել նախորդ տրանսֆերային շուկայում, սակայն դա մեզ հնարավորություն տվեց ուշադրություն դարձնել երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Սակայն մենք լրիվ վստահ էինք նրանում, որ մեզ համալրում է անհրաժեշտ, իսկ Տիմո Վերների հետ պայմանագիր ստորագրելն անխոս կուժեղացնի մեզ: Ես շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվեց «Չելսի»․ անհամբերությամբ սպասում ենք նրան»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

Ինչու Վերները չտեղափոխվեց «Լիվերպուլ» ու ընտրեց «Չելսին». Sky Sports

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա