Logo

«Լեսթերի» դեմ խաղը հոբելյանական էր Մարկուս Ռեշֆորդի համար

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 24.12.2017ՍՊՈՐՏ
rASHFORD - «Լեսթերի» դեմ խաղը հոբելյանական էր Մարկուս Ռեշֆորդի համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի 19-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ:

Այդ խաղը հոբելյանական էր «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի համար: 20-ամյա անգլիացին իր 100-րդ խաղն անցկացրեց «Յունայթեդի» կազմում: 100 խաղում Ռեշֆորդը դարձել է 28 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր նորամուտը նշել է Լուի վան Գալի գլխավորությամբ՝ «Միտյուլանդի» դեմ խաղում:

Մոուրինյոն ասել է, թե ինչու «Ման. Յունայթեդը» ձեռքից բաց թողեց հաղթանակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա