Logo

«Լեսթերի» ղեկավարությունը ցանկանում է հավերժացնել զոհված նախագահի հիշատակը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 30.10.2018ՍՊՈՐՏ
leis - «Լեսթերի» ղեկավարությունը ցանկանում է հավերժացնել զոհված նախագահի հիշատակը

Անգլիական «Լեսթերի» ղեկավարությունը ծրագրում է հարգանքի տուրք մատուցել ու հավերժացնել ակումբի նախկին նախագահ Վիշի Շրիվադանապրաբհային ակումբի պատմության մեջ:

Ինչպես հաղորդում է ESPN-ի բրիտանական բաժինը, «Լեսթերում» դիտարկում են ակումբի մարզադաշտն անվանափոխել օրերս զոհված նախագահի անունով: Նման տարբերակ դիտարկել են Շրիվադանապրաբհայի որդին՝ Այավաթը, որը միևնույն ժամանակ, ակումբի փոխնախագահն է, և գործադիր տնօրեն Սյուզան Ուիլանը: Ստադիոնն այժմ կոչվում է «Քինգ Փաուեր»:

Հիշեցնենք, որ Վիշի Շրիվադանապրաբհային պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել կիրակի օրը՝ խլելով 5 մարդու կյանք: Արդեն կա վթարի տեսանյութը: 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա