Logo

«Լեսթերն» ունի նոր գլխավոր մարզիչ

09:12 / 11.04.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Դին Սմիթը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

52-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Անգլիացու մարզչական շտաբում ընդգրկվել են նրա հայրենակիցներ, 2017 թվականին «Լեսթերը» մարզած Քրեյգ Շեքսպիրն ու Ջոն Տերին, որը Սմիթի հետ աշխատել է Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայում»:

Մարզչական կարիերայի ընթացքում Դին Սմիթը գլխավորել է միայն անգլիական թիմեր: Նա աշխատել է «Ուոլսոլում», «Բրենթֆորդում», «Ասթոն Վիլայում», «Նորվիչում» և «Լեսթերում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «Լեսթերը» պաշտոնանկ էր արել հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսին, որը 2019 թվականից էր գլխավորում ԱՊԼ-ի ակումբը։

Անգլիայի առաջնության 30 տուրից հետո թիմը 25 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա