Logo

«Լեսթերը» բանակցում է Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզչի հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.02.2017ՍՊՈՐՏ
5 331 - «Լեսթերը» բանակցում է Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզչի հետ

«Լեսթերը» շարունակում է Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկությունից հետո նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:

Daily Mail-ը պնդում է, որ «աղվեսները» գաղտնի բանակցություններ են վարում Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ: «Լեսթերի» սեփականատեր Վիչայ Սրիվադհանապրաբհան կարծում է, որ Հոջսոնը կարող է երկար տարիներ անցկացնել գործող չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնում:

Միևնույն ժամանակ «Լեսթերի» մարզական տնօրեն Ջոն Ռադկինն ակնկալում է, որ գլխավոր մարզչի ներկայիս պաշտոնակատար Կրեյգ Շեքսպիրը կշարունակի պաշտոնավարել մշտական հիմունքով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա