Logo

«Լեսթերն» ու Բրենդան Ռոջերսը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

18:19 / 02.04.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Անգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն «Աղվեսների» հետ ու կհեռանա թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Որոշման պատճառը «Լեսթերի» անհաջող ելույթներն էին: Վերջին 7 խաղերում թիմը 6 պարտություն է կրել ու մեկ ոչ-ոքի խաղացել:

«Լեսթերն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25 միավորով 18-րդն է՝ վտանգավոր գոտում:

Հիշեցնենք, որ Ռոջերսն անգլիական ակումբը գլխավորում էր 2019 թվականից: 2021 թվականին նա թիմի հետ հաղթել էր Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա