Logo

«Լեսթերը» պատրաստ է վաճառել Մահրեզի տրանսֆերը «Բարսելոնային»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.03.2017ՍՊՈՐՏ
.jpg - «Լեսթերը» պատրաստ է վաճառել Մահրեզի տրանսֆերը «Բարսելոնային»

«Բարսելոնան» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզի ծառայություններով, տեղեկացնում է The Telehraph-ը:

«Աղվեսների» ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե կատալոնական ակումբը ալժիրցու դիմաց վճարի 40 մլն. ֆունտ կամ ավելին:

Մահրեզը, իր հերթին, բազմիցս հիացմունք է հայտնել «Բարսելոնայի» վերաբերյալ և Լիոնել Մեսիին անվանել իր կուռքը:

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղարկություններում 26-ամյա կիսապաշտպանը 36 հանդիպում է անցկացրել և դարձել 9 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա