Logo

Լև Տոլստոյի տարօրինակությունները

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.02.2021Հեղինակներ
.jpg - Լև Տոլստոյի տարօրինակությունները

Լև Տոլստոյը՝ բոլոր ժամանակների ամենահզոր վիպասաններից մեկը, ապրել է երկար և հարուստ կյանքով, ունեցել է բազմաթիվ սուր համոզմունքներ, տարօրինակություն- առանձնահատկություններ, որոնցով ևս ընգծվել է նրա հանճարեղությունն ու մեծությունը:

Այս հայտնի դրվագով սկսում ենք մեծ վիպասանի տարօրինակությունների մասին պատմող մեր հոդվածը:

1.  Նոբելյան մրցանակ

1906 թ. հոկտեմբերի 8-ին Լև Տոլստոյը նամակ է գրում Շվեդական ակադեմիայի անդամներից մեկին, որով խնդրում է՝ իրեն Նոբելյան մրցանակ չտալ:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 1906 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու համար առաջադրել էր Լև Տոլստոյին:

Հենց Լև Նիկոլաևիչն իմանում է այս մասին, որոշում է չսպասել Շվեդական ակադեմիայի որոշմանը, այլ միանգամից գործի անցնել՝ կանխելու հնարավոր մրցանակը: Նա նամակ է գրում իր վեպերի թարգմանող ընկերոջը՝ Արվիդ Յարնեֆելտին և խնդրել նրան այնպես անել, որ իրեն մրցանակ չտան:

Եթե դա տեղի ունենա, ես մեծ տհաճություն կապրեմ: Խնդրում եմ ինձ ազատել այդ ծանր պահից ու այդ փողերից, որոնք, ինչպես աշխարհի բոլոր փողերը, չարիք են բերում միայն:

Լև Տոլստոյ

w585h345 crop stretch 6f5a4e4f - Լև Տոլստոյի տարօրինակությունները

1. Գյուղացիական աշխատանքներ

Ազնվական ծագում ունեցող գրողը պաշտում էր գյուղական աշխատանքները: Լավ ֆիզիկական պատրաստվածությամբ աչքի ընկնող Լև Նիկոլաևիչը սիրում էր հագնել սպիտակ, աշխատանքային շապիկ, վերցնել գերանդին և սեփական աշխատողների հետ խոտ հնձել: Ֆիզիկական հոգնությունը նրա համար ավելի շուտ հոգևոր աշխատանք էր:

Նա նաև կոշիկ էր կարում, որ սիրում էր նվիրել ծանոթներին և ընկերներին:

scale 1200 - Լև Տոլստոյի տարօրինակությունները
Տոլստոյը խաղում է “городки” կոչվող խաղը

2. Անտանելի ձեռագիր

Տոլստոյն անտանելի ու անընթեռնելի ձեռագիր ուներ: Այնքան անտանելի ու վատ, որ հասկանալ՝ ինչ է գրել Տոլստոյը, ոչ ոք չէր կարող, ոչ ոք՝ բացի գրողի կնոջից՝ Սոֆյա Անդրեևնայից: Դե պատկերացրեք՝ որքան է տանջվել տիկին Սոֆյան, ասենք, «Պատերազմ և խաղաղությունը» արտագրելիս:

2017 30 tolstoy main 960x684 - Լև Տոլստոյի տարօրինակությունները
Տոլստոյն ու կինը

Տոլստոյի ձեռագիրն ուսումնասիրել է հոգեբան Չեզարե Լոմբրոզոն: Բժիշկը շատ երկար է ուսումնասիրել ձեռագիրը՝ առանց իմանալու, թե ում է այն պատկանում: Արդյունքում բժիշկը եկել է այն եզրակացության, որ տվյալ ձեռագիրը պատկանում է թեթևաբարո մի կնոջ, որը նաև հոգեկան մի շարք շեղումներ ունի:

unnamed 6 1 - Լև Տոլստոյի տարօրինակությունները5c279b9b4e4b54da1ce90c0ebec4cf4f - Լև Տոլստոյի տարօրինակությունները

3. Բռնկուն ու կռվազան

Երիտասարդ տարիքում Տոլստոյը շատ բռնկուն բնավորություն է ունեցել: Մի անգամ նա նույնիսկ դուելի է կանչել Տուրգենևին հետևյալ պատճառով. Տուրգենևը հանդիպման ժամանակ պատմել է ինչ-որ բան իր դստեր ուսուցչուհու մասին, և, իբրև, անհարգալից և կոպիտ է խոսել վերջինի մասին: Դա էլ բարկացրել է Տոլստոյին և նա որոշել է դուելի կանչել Տուրգենևին:

Բայց իրականում…

Ասում են՝ դուելի իրական պատճառն այն էր, որ Տուրգենևը սիրահետում էր Տոլստոյի քրոջը, ինչն էլ դուր չէր գալիս մեծ վիպասանին: Ուստի նա անգամ ամենափոքրիկ առիթը կարող էր օգտագործել՝ Տուրգենևի հետ հաշվեհարդար տեսնելու համար:

Դուելը, բարեբախտաբար, չի կայացել. Տուրգենևը ներողություն է խնդրել, Տոլստոյը ներել է ու հետագա ողջ կյանքում առհասարակ չի շփվել կոլեգայի հետ:

ձախից աջ՝ Լև Տոլստոյ, Մարիա Տոլստայա, Իվան Տուրգենև
ձախից աջ՝ Լև Տոլստոյ, Մարիա Տոլստայա, Իվան Տուրգենև

Եթե ծուլանալ, ապա Տոլստոյի պես

4. Բուսակերը

Տոլստոյը բուսակեր էր, և բուսակերության էր սովորեցրել նաև ընտանիքի մյուս անդամներին: Եթե այսօր բուսակերությունը ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնում, ավելին՝ հարգանքի առիթ է դարձել, ապա Տոլստոյյան ժամանակներում դա բավական տարօրինակ բան էր: Սա ևս մեկ տարօրինակություն կարելի է համարել, հատկապես եթե նշենք միս չուտելու պատճառների մասին. պարզվում է՝ Տոլստոյը միս չէր ուտում, քանի որ միսը «դիակ» էր, իսկ դիակ ուտել չի կարելի:

5a969ff415e9f96ce572d57b - Լև Տոլստոյի տարօրինակությունները

Մի օր նրանց հյուր է գալիս բարեկամուհիներից մեկը, որը հայտնի մսակեր էր: Եվ ի՞նչ է անում Տոլստոյը. հյուրին մի՞ս է հյուրասրում, թե՞…

Հնարամիտ գրողը մի այսպիսի ելք գտավ. նա հավի ոտքից թել կապեց և ամրացրեց սեղանի ոտքից: Սեղանին էլ մի դանակ դրեց: Երբ հյուրը ժամանեց, նա հենց նրան առաջարկեց մորթել հավին, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ ընտանիքի անդամները չէին կարող նման սպանություն կատարել. հավատացյալ մարդիկ էին: 

Marzorati WhyTolstoyTookupTennis 960x708 - Լև Տոլստոյի տարօրինակությունները
Տոլստոյը թենիս է խաղում

 

Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

5. Ասկետն ու սպորտմենը

Գրողը տարիների հետ ավելի ու ավելի էր խորանում հավատի, ասկետիզմի, ինքնափնտրտուքների և Աստծուն ծառայելու կարևորության մտքերի մեջ:

Նա մերժում էր ամեն տեսակ շքեղություն, հարմարավետություն, հագնում էր պարզ, գյուղական հագուստ, մինչ ցուրտ ձմեռ քայլում էր բոկոտն, ծառայում էր իր իսկ ծառայողներին և քնում էր չոր հատակին…

1384709691 y5 - Լև Տոլստոյի տարօրինակությունները
Իլյա Ռեպին, «Լև Տոլստոյը բոկոտն», 1901 թվական

Տոլստոյը նաև շատ էր սիրում սպորտը: Տարատեսակ սպորտային խաղեր, մարզումներ, ֆիզիկական ակտիվություն. այս ամենը գրողի կյանքի կարևոր մասն էին: Նա համոզված էր, որ առողջ մարմնում կարող է միայն առողջ հոգի լինել: Նա սիրում էր երկար քայլել, ձի քշել, հեծանվավարություն, լող, իսկ ամեն առավոտ սկսում էր գիմնաստիկայից:

1384709719 y7 - Լև Տոլստոյի տարօրինակությունները

1384709744 y8 - Լև Տոլստոյի տարօրինակությունները

6. Եկեղեցու հետ թշնամանք

Ռուս մեծագույն վիպասան Լև Տոլստոյի գերեզմանի վրա չկա ո՛չ խաչ, ոչ էլ գերեզմանաքար։

Գրողն ինքն էր այդպես կամեցել։ Նա նաև պահանջել էր, որ իր հուղարկավորությանը ոչ մի քահանա չմասնակցի, ոչ մի աղոթք չասվի, ոչ մի մոմ չվառվի։

Ռուս եկեղեցին լիովին փոխադարձում էր գրողի այս ատելությունը։ Մի երկու օրինակ բերենք, որ պատկերացնեք, թե որքան մեծ էր ռուս եկեղեցու ատելությունը գրողի հանդեպ։ Գրողի մահից հետո եկեղեցիներից մեկի պատին քահանաների կարգադրությամբ գրվեց “Лев Толстой горит в аду”/Լև Տոլստոյը այրվում է դժոխքում։

Էլ ավելի սարսափազդու փաստ․ հենց եկեղեցու հովանավորությամբ կոմս Տոլստոյի պատկերը դաջում էին արդուկների վրա, որ նա մշտապես այրվեր և որ յուրաքանչյուր ոք կարողանար թխել նրա վրա (այդ տարիներին արդուկի տաքությունը ստուգելու համար սովորաբար թքում էին վրան)։

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Իսկ ինչո՞ւ։

Մի՞թե գրողն այնքան անհավատ ու անաստված մարդ էր, որ նման ատելության էր արժանացել։ Եվ ի՞նչն էր պատճառը, որ նա այդքան չէր սիրում եկեղեցական ծեսերն ու, ի վերջո, ինչո՞ւ նրա թաղման կարգը կատարվեց հայկական եկեղեցում․․․

Պաշտոնական երկու վկայություն կա առ այն, որ Տոլստոյի թաղման կարգը 1910 թվականի նոյեմբերի 9-ին կատարվել է Պետերբուրգի հայկական եկեղեցում։

Կարդա՝

[Ինչո՞ւ] Տոլստոյի հոգեհանգստի կարգը կատարեցին Հայկական եկեղեցում

dsngib2xkaetf3o - Լև Տոլստոյի տարօրինակությունները

7. Թափառական ծերուկը

82 տարեկանում Տոլստոյը որոշում է լքել տունը, ընտանիքն ու ունեցած ամեն բան: Կնոջն ուղղված հրաժեշտի նամակում նա գրում է, որ այլևս չի կարող ապրել շքեղության մեջ և անել այն, ինչ անում են իր տարիքի ծերերը…

«Նամակը կուղարկեմ ճանապարհից։ Չեմ ասում՝ ուր եմ գնում, քանի որ և՛ ինձ, և՛ քեզ համար բաժանումը համարում են անհրաժեշտություն։ Մի՛ մտածիր, որ ես գնացել եմ, որովհետև չեմ սիրում քեզ։ Ես սիրում եմ քեզ և սրտանց ցավում եմ, բայց չեմ կարող այլ կերպ վարվել։ Նամակը քո, գիտեմ, որ անկեղծ է գրված, բայց դու ի զորու չես կատարել այն, ինչ կուզեիր։ Եվ հարցն ամենևին իմ ցանկությունների, պահանջների կատարման մեջ չէ, այլ միմիայն քո հավասարակշռվածության, կյանքին խաղաղ, բանական վերաբերմունքի մեջ։ Եվ քանի դեռ դա չկա, ինձ համար քեզ հետ ապրելն անհնար է։ Վերադառնալ քեզ մոտ, երբ դու նման հոգեվիճակում ես, ինձ համար կնշանակեր հրաժարվել կյանքից։ Իսկ ես ինձ իրավասու չեմ համարում նման բան անել։ Ցտեսություն սիրելի Սոնյա, թող օգնի քեզ Աստված։ Կյանքը կատակ չէ, և մեր կամքով լքել այն իրավունք չունենք, և այն չափել ժամանակի երկարությամբ նույնպես խելամիտ չէ։ Գուցե այն ամիսները, որ մեզ մնացել են ապրելու, ավելի կարևոր են ապրած տարիներից էլ, ուրեմն պետք է դրանք լավ ապրել։

Լեւ Տոլստոյ

*Նամակը գրվել է 1910 թվականի նոյեմբերի 12-13-ը։ Նոյեմբերի 20-ին Լեւ Տոլստոյը մահացավ․․․

Կարդա՝

Լեւ Տոլստոյի վերջին նամակը կնոջը

leo tolstoy rian 00073969 b 960x631 - Լև Տոլստոյի տարօրինակությունները
73969 07.11.1910 Писатель Лев Толстой на смертном одре в доме начальника станции Астапово И. М. Озолина. Морозов/РИА Новости

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա