Logo

Լևանդովսկի. ««Էլ Կլասիկոն» համաշխարհային ֆուտբոլի կարևորագույն հանդիպումն է»

21:42 / 17.03.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ իր թիմի ու Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ խաղերը կարևորագույնն են համաշխարհային ֆուտբոլում, քանի որ դրանց հետևում են միլիոնավոր երկրպագուներ:

««Էլ Կլասիկոն» համաշխարհային ֆուտբոլի կարևորագույն հանդիպումն է, քանի որ դրան հետևում են բազմաթիվ երկրպագուներ: Անգամ ես, երբ դեռ «Բարսելոնայում» չէի, շատ էի սիրում այդ խաղերը:

Հիմա ես դրա մի մասն եմ և շատ ուրախ եմ այդ կապակցությամբ»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Serem FCB-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև առաջիկա խաղը կկայանա մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։ Կատալոնացիները 65 միավորով առաջին տեղում են, իսկ մադրիդցիները 56 միավորով երկրորդն են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա