Logo

Լևանդովսկիի գործակալը կապ է հաստատել անգլիական գրանդի հետ

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 21.07.2021ՍՊՈՐՏ
skysports lewandowski bayern munich 5324206 - Լևանդովսկիի գործակալը կապ է հաստատել անգլիական գրանդի հետ

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով։

Bayern & Germany-ն, հղում կատարելով Bild-ին, տեղեկացնում է՝ լեհ հարձակվողի գործակալ Պինի Զախավին արդեն կապ է հաստատել լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ։

«Չելսին» ցանկանում է պայմանագիր կնքել Լևանդովսկիի հետ այն դեպքում, եթե չկարողանա գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան գրանդի առաջարկած գումարները հետաքրքրել են լեհ հարձակվողին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա