Logo

Լևանդովսկիի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան նախապես ենթադրվում էր

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.03.2021ՍՊՈՐՏ
robert lewandowski s4mvr6fzckci1ko453h4h61f6 - Լևանդովսկիի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան նախապես ենթադրվում էր
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:17

-

-

«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 4 շաբաթով: Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը փոխարինվել էր 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Անդորրայի հավաքականի դեմ կայացած հանդիպման (3-0) 63-րդ րոպեին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի «Մունդիալի» որակավորման փուլում Անգլիայի հավաքականի դեմ կայանալիք մրցավեճին ու կվերադառնա «Բավարիայի» տրամադրության տակ:

Լևանդովսկիի՝ մյունխենյան ակումբում անցած բուժզննումը հայտնաբերել է աջ ծնկի կապանների ձգվածություն: Այդպիսով, լեհ ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ 2 հանդիպումներին, որոնք նախատեսված են ապրիլի 7-ին ու 13-ին:

ՊՍԺ-ի նախագահը հավատում է իր թիմի հաջողությանը «Բավարիայի» հետ դիմակայությունում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա