Logo

Լևանդովսկին երազում է խաղալ այդ ակումբում, բայց «Բավարիան» այս ամառ բաց չի թողնի նրան

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
skysports lewandowski bayern munich 5324206 - Լևանդովսկին երազում է խաղալ այդ ակումբում, բայց «Բավարիան» այս ամառ բաց չի թողնի նրան

«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ուզում է խաղալ «Ռեալում»՝ վստահեցնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա խաղացողը սպասում է, որ մադրիդյան գրանդը առաջարկ կանի նրա տրանսֆերի համար Մյունխենի «Բավարիային»։ Լևանդովսկին երազում է «Ռեալում» խաղալու մասին։

Մադրիդում գիտեն Լևանդովսկիի ցանկության մասին, սակայն «Բավարիան» կտրականապես հրաժարվում է այս ամռանը լեհ հարձակվողի տրանսֆերը վաճառելուց։ «Բավարիայի» առաջատարի պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի։ Հնարավոր է այս մեկ տարվա ընթացքում «Ռեալը» շանսեր ունենա նրան ձեռքբերելու։

«Բավարիան» ամեն դեպքում սկսել է նոր հարձակվողի փնտրտուքները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա