Logo

Լևանդովսկին նշել է՝ ինչ է սովորել իր նախկին մարզիչներից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.09.2021ՍՊՈՐՏ
9 oct lead pic 2 - Լևանդովսկին նշել է՝ ինչ է սովորել իր նախկին մարզիչներից

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է՝ ինչ է սովորել իր կարիերայում տարբեր մարզիչների օրոք անցկացրած ժամանակահատվածներից:

«Կլոպի օրոք սովորեցի պրեսինգի դիմել և գնդակներ խլել, որպեսզի լրիվ արագությամբ ընթանամ դեպի մրցակցի դարպասը: Գվարդիոլայի գլխավորությամբ շատ բան իմացա տակտիկայի մասին, դա 100%-ով փոխեց ֆուտբոլի մասին իմ պատկերացումը:

Անչելոտին վստահություն սերմանեց ուժերիս նկատմամբ: Ֆլիկը դժվարին բաներ բացատրելու հարցում մասնագետ էր: Նա պարզ բառապաշարով բացատրում էր խրթին երևույթները, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա՝ ինչ պետք է անի խաղադաշտում»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է El Pais-ը:

Լեհ ֆուտբոլիստը 2020/21թթ․ մրցաշրջանի արդյունքներով ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը՝ դառնալով եվրոպական ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու: Նա Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում մասնակցած 29 խաղում իր ակտիվում է գրանցել 41 գոլ ու 7 արդյունավետ փոխանցում:

Լևանդովսկի. «Կլոպը «Բորուսիայում» ինձ համար «վատ» ուսուցիչ էր»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա