Logo

Լևանդովսկին պետական պարգև է ստացել Լեհաստանի նախագահից

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.03.2021ՍՊՈՐՏ
Լևանդովսկին պետական պարգև է ստացել Լեհաստանի նախագահից - Լևանդովսկին պետական պարգև է ստացել Լեհաստանի նախագահից
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:17

-

-

Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետական պարգևի է արժանացել՝ հաղորդում է լեհական Sport-ը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռոբերտ Լևանդովսկիին պարգևատրել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի հրամանատարական խաչով(3-րդը՝ շքանշանի 5 կարգերում-խմբ.): Այս պարգևը շնորհվում է տարբեր ոլորտներում ակնառու հաջողությունների համար:

«Սպորտի բնագավառում մեր ազգային հերոսն ես, և ոչ միայն սպորտի բնագավառում: Դու հիանալի կերպով ներկայացնում ես Լեհաստանը, անընդհատ նշում քո ծագումը: Շատ շնորհակալ եմ»,- արարողության ժամանակ ասել է երկրի նախագահը:

«Շատ ուրախ եմ այս մրցանակն ստանալու համար: Ինձ համար մեծ պատիվ է: Ֆուտբոլը թիմային է, ոչ թե անհատական մարզաձև: Այն ամենը, ինչին կարողացել եմ հասնել, մարզիչներիս, խաղընկերներիս ու ընտանիքիս օգնությամբ է»,- ասել է Լևանդովսկին:

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա