Logo

Լևանդովսկին ստացավ 2021 թվականի «Ոսկե խաղակոշիկը» (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.09.2021ՍՊՈՐՏ
ստացավ 2021 թվականի Ոսկե խաղակոշիկը ֆոտո տեսանյութ - Լևանդովսկին ստացավ 2021 թվականի «Ոսկե խաղակոշիկը» (ֆոտո, տեսանյութ)

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացավ 2021 թվականի Եվրոպայի լավագույն ռմբարկուի՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 2020-21 մրցաշրջանում դարձավ 41 գոլի հեղինակ՝ շրջանցելով լեգենդար Գերդ Մյուլերի ցուցանիշը(40 գոլ):

«Ուղղակի լավագույնը»,- այսպես է շնորհավորել լեհ հարձակվողին «Բավարիայի» թվիթերյան էջը:

Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի առաջին ֆուտբոլիստն է վերջին 49 տարիներին, որ արժանանում է մրցանակին:

Մրցանակի նախորդ դափնեկիրը «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն է, որը 2019-20 մրցաշրջանում խփել է 36 գնդակ: Դրանից առաջ մրցանակին 3 տարի անընդմեջ «Բարսելոնայի» կազմում արժանացել է Լիոնել Մեսին(37, 34, 36):

Լևանդովսկիի 41 գոլերը Բունդեսլիգայի 2020-21 մրցաշրջանում.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա