Logo

Լևանդովսկին թոփ-5 լիգաների 3-րդ խաղացողն է, որ արդեն հատել է խփած 20 գոլի սահմանագիծը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.01.2020ՍՊՈՐՏ
Webp.net compress image 6 1 - Լևանդովսկին թոփ-5 լիգաների 3-րդ խաղացողն է, որ արդեն հատել է խփած 20 գոլի սահմանագիծը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:02

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Հերտայի» դեմ կայացած խաղում (4-0):

31-ամյա ֆուտբոլիստը 73-րդ րոպեին դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը: Լեհ հարձակվողը դրա շնորհիվ խփած գոլերի քանակը հասցրել է 20-ի և առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվել «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերներին:

Լևանդովսկին դարձել է եվրոպական թոփ-5 առաջնությունների 3-րդ ֆուտբոլիստը, որ արդեն հասցրել է դառնալ 20 և ավելի գոլի հեղինակ: Նրանից ու Վերներից զատ, դա հաջողվել է անել նաև «Լացիոյի» գոլահար Չիրո Իմոբիլեին (23):

«Բավարիան» ունի 36 միավոր և զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջատար «Լեյպցիգի» ակտիվում գրանցված է 40 միավոր:

Լևանդովսկին պատմել է, թե ինչի մասին է երազում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա