Logo

Լևանդովսկին վնասվածք է ստացել և բաց է թողնելու թոփ թիմի դեմ խաղը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 29.03.2021ՍՊՈՐՏ
Robert Lewandowski 996431 - Լևանդովսկին վնասվածք է ստացել և բաց է թողնելու թոփ թիմի դեմ խաղը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:13

-

-

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի մասնացկելու ԱԱ-2022-ի ընտրական փուլի Անգլիայի ընտրանու դեմ մրցավեճին:

Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ «Բավարիայի» հարձակվողը ծնկի վնասվածք է ստացել Անդորրայի ընտրանու դեմ երեկ կայացած խաղում (3:0):

Սպասվում է, որ ապաքինման համար 32-ամյա ֆուտբոլիստին կպահանջվի 5-10 օր: Անգլիայի դեմ խաղը կկայանա մարտի 31-ին:

Եթե Լևանդովսկին բաց թողնի 10 օր, ապա նա չի մասնակցի նաև «Բավարիայի» երկու կարևոր խաղերին: Մյունխենցիները ապրիլի 3-ին Բունդեսլիգայում մրցելու են «ՌԲ Լայպցիգի» հետ, իսկ ապրիլի 7-ին՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ընդունելու են ՊՍԺ-ին:

Անդորրայի դեմ խաղում լեհ ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա