Logo

Լևոն Աղասյանը 3-րդն է Մարսելի միջազգային մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:13 / 16.06.2022ՍՊՈՐՏ
Լևոն Աղասյան

Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդ տեղն է գրավել Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World athletics continental tour շարքի չելենջ կարգի մրցաշարում։

Հայ մարզիկը ելույթն ավարտել է 16,39 մետր ցուցանիշով, որը գրանցել է երկրորդ փորձի ժամանակ՝ տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից։

Հարկ է նշել, որ Աղասյանի՝ 2019 թվականին գրանցված անձնական ռեկորդը 17,08 մետր է։ Տեղեկացնենք նաև, որ այս տարվա մայիսի վերջին Հունաստանի Հոնիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Լևոնը հաղթել էր 16,64 մետր արդյունքով։

Այս մրցաշարի գլխավոր մրցանակը նվաճել է ծածկած մարզասրահներում մրցումների աշխարհի նախկին չեմպիոն, Եվրոպայի նախկին չեմպիոն ֆրանսիացի Բենջամին Կոմպաորեն, որն իր լավագույն փորձի ժամանակ ցատկել է 17,02 մետր։ Արծաթե մրցանակակիրն է աշխարհի ու Եվրոպայի նախկին բրոնզե մեդալակիր, Ադրբեջանը ներկայացնող կուբացի մարզիկ Ալեքսիս Կոպելյոն՝ 16,60 մետր։

Մեդալների համար պայքարել է 5 երկրի 8 մարզիկ։ World athletics continental tour-ն ունի ոսկե, արծաթե, բրոնզե և չելենջ կարգի մրցաշարեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա