Logo

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի առաջին փուլին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:06 / 04.05.2022Շախմատ
Լևոն Արոնյան-Grand Chess Tour

Վաղը Բուխարեստում մեկնարկում է շախմատի Grand Chess Tour մրցաշարի առաջին փուլը: 10 մասնակիցների թվում է Լևոն Արոնյանը, որի մրցակիցներն են Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանո Կարուանան, Ռիխարդ Ռապորտը, Յան Նեպոմնյաշչնին, Շահրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Բոգդան-Դանիել Դյակը:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 350 հազար դոլար է, որը կբաշխվի մասնակիցների միջև: Հաղթողը կպարգևատրվի 100 հազար դոլարով:

Grand Chess Tour մրցաշարը բաղկացած է 5 փուլից, որոնց արդյունքներով էլ կորոշվի հաղթողը: Հաջորդ փուլի մրցախաղերը կանցկացվեն մայիսի 17-24-ը Վարշավայում: Դա կլինի արագ և կայծակնային շախմատի մրցաշար:

Հուլիսին մրցաշարի մասնակիցներին կհյուրընկալի Զագրեբը, իսկ ավարտական երկու փուլերը կանցկացվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա