Logo

Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Grand Chess Tour-ի 2-րդ փուլում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:01 / 19.05.2022Շախմատ
null

Այսօր Վարշավայում մեկնարկեց շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլը:

Այս անգամ մրցաշարի10 մասնակիցները հարաբերությունները կպարզեն արագ (մեկ շրջանով) և կայծակնային (երկու շրջանով) շախմատի մրցախաղերում: Արագ շախմատի մրցաշարում հաղթանակի համար կտրվի 2, ոչ-ոքիի համար՝ մեկ միավոր: Կայծակնային շախմատի մրցաշարում միավորների հաշվարկը կկատարվի սովորականի պես:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 175 հազար դոլար է, որից 40 հազարը կստանա հաղթողը:

Այսօր կայացան արագ շախմատի մրցաշարի մեկնարկային 3 տուրերի մրցախաղերը: Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց մրցաշարը՝ սպիտակներով 45-րդ քայլին պարտության մատնելով Ֆաբիանո Կարուանային: 2-րդ տուրում Լևոնը սևերով 48-րդ քայլին հաշտությունն կնքեց Ռիխարդ Ռապորտի հետ:

3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ռադոսլավ Վոյտաշեկն էր, որը խաղում էր սևերով: Պարտիան 72-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:

3 տուրից հետո 6 միավորով առաջատարը Վիշվանաթան Անանդն է: 4-ական միավորով հաջորդ տեղերում են Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանն ու Յան-Քշիշտոֆ Դուդան:

Վաղը կկայանան արագ շախմատի մրցաշարի 4-6-րդ տուրերի մրցախաղերը: Արոնյանը հաջորդաբար կմրցի Ուեսլի Սոյի, Վիշվանաթան Անանդի և Կիրիլ Շևչենկոյի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա