Logo

Լևոն Արոնյանն առաջատարներից է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:15 / 11.05.2022Շախմատ
null

Մեկօրյա հանգստից հետո Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 6-րդ տուրի մրցախաղերը: Լևոն Արոնյանը մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց՝ սևերով 25-րդ քայլին առավելության հասնելով Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:

Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը 4 միավորով Ուեսլի Սոյի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Սոն հաշտություն կնքեց Ռիխարդ Ռապորտի հետ:

Տուրի մյուս հաղթանակն իր օգտին գրանցեց Լենիեր Դոմինգեսը, որի մրցակիցը Բոգդան-Դանիել Դյակն էր:

Ֆաբիանո Կարուանան ու Յան Նեպոմնյաշչնին, Շահրիյար Մամեդյարովն ու Ալիռեզա Ֆիրուջան հաշտություն կնքեցին:

Լենիեր Դոմինգեսը, Բոգդան-Դանիել Դյակը, Ֆաբիանո Կարուանան ու Յան Նեպոմնյաշչնին 3-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա