Logo

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:09 / 08.05.2022Շախմատ
null

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում Լևոն Արոնյանը վերջապես առաջին հաղթանակը տոնեց: Հայ գրոսմայստերը 4-րդ տուրում սևերով 64-րդ քայլին պարտության մատնեց Լենիեր Դոմինգեսին:

Տուրը հաղթական էր նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Ուեսլի Սոյի համար, որոնք առավելության հասան համապատասխանաբար Ֆաբիանո Կարուանայի ու Յան Նեպոմնյաշչնու նկատմամբ:

Շահրիյար Մամեդյարովն ու Բոգդան-Դանիել Դյակը, Ալիռեզա Ֆիրուջան ու Ռիխարդ Ռապորտը հաշտություն կնքեցին:

4 տուրից հետո 3 միավորով առաջատարը Ուեսլի Սոն է: 2,5-ական միավորով նրան հետապնդում են Լևոն Արոնյանը, Բոգդան-Դանիել Դյակը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Վաղը կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի մրցաշարի միանձնյա առաջատար Ուեսլի Սոյի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա