Logo

Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:03 / 20.05.2022Շախմատ
null

Վարշավայում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ փուլում այսօր կայացան 4-6-րդ տուրերի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը մրցումների երկրորդ օրն սկսեց Ուեսլի Սոյի հետ սևերով 78-րդ քայլին գրանցած ոչ-ոքիով: Հաջորդ տուրում Լևոնը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ սպիտակներով 24-րդ քայլին զիջելով Վիշվանաթան Անանդին: 6-րդ տուրում Արոնյանը սևերով 43-րդ քայլին հաշտություն կնքեց Կիրիլ Շևչենկոյի հետ:

6 տուրից հետո Լևոն Արոնյանը 6 միավորով 5-6-րդ տեղերն է բաժանում Ֆաբիանո Կարուանայի հետ: Առաջատարը Վիշվանաթան Անանդն է, որը վաստակել է 11 միավոր: Ռիխարդ Ռապորտն 9 միավորով 2-րդ տեղում է:

Վաղը կայանալիք 7-9-րդ տուրերի մրցախաղերով կավարտվի արագ շախմատի մրցաշարը, որից հետո շախմատիստներն իրենց հարաբերությունները կպարզեն կայծակնային շախմատում: Ավարտական 3 տուրերում Արոնյանը հաջորդաբար կմրցի Անտոն Կորոբովի, Յան-Քշիշտոֆ Դուդայի և Դավիդ Գավրիլեսկուի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա