Logo

Լևոն Արոնյանը գերազանց ելույթ ունեցավ կայծակնային շախմատի մրցաշարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:30 / 22.05.2022Շախմատ
null

Վարշավայում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի 2-րդ փուլում այսօր կայացան կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը գերազանց ելույթ ունեցավ՝ 9 մրցախաղերում վաստակելով 7 միավոր: Լևոնը մրցաշարն սկսեց 4 անընդմեջ հաղթանակով՝ հաջորդաբար պարտության մատնելով Դավիդ Գավրիլեսկուին, Ռիխարդ Ռապորտին, Կիրիլ Շևչենկոյին և Ռադոսլավ Վոյտաչեկին:

Միայն 5-րդ տուրում Վիշվանաթան Անանդին հաջողվեց ընդհատել Արոնյանի հաղթարշավը՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Հաջորդ երկու տուրերում հայ գրոսմայստերը հաշտություն կնքեց նաև Յան-Քշիշտոֆ Դուդայի և Ուեսլի Սոյի հետ:

8-րդ տուրում Արոնյանը հաղթեց Անտոն Կորոբովին, իսկ առաջին շրջանն ավարտեց Ֆաբիանո Կարուանայի հետ գրանցած ոչ-ոքիով:

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր արդյունքներով Արոնյանը17 միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում Յան-Քշիշտոֆ Դուդայի և Ֆաբիանո Կարուանայի հետ: 19 միավորով առաջատարը Վիշվանաթան Անանդն է:

Վաղը կայանալիք 2-րդ շրջանի մրցախաղերով կավարտվի Grand Chess Tour-ի 2-րդ փուլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա