Logo

Լևոն Արոնյանը կրկին հաշտություն կնքեց մրցակցի հետ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:11 / 06.05.2022Շախմատ
null

Բուխարեստում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 2-րդ տուրում էլ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց՝ սևերով 53-րդ քայլին հաշտություն կնքելով Բոգդան-Դանիել Դյակի հետ: Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Լևոնը միավորը կիսել էր Ռիխարդ Ռապորտի հետ մրցախաղում:

Հաշտություն կնքեցին նաև Շահրիյար Մամեդյարովն ու Ռիխարդ Ռապորտը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լենիեր Դոմինգեսն ու Ֆաբիանո Կարուանան:

Ինչպես մեկնարկային տուրում, այս անգամ էլ միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Յան Նեպոմնյաշչնին հաղթեց Ալիռեզա Ֆիրուջային:

2 տուրից հետո 1,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչնին և Ուեսլի Սոն: Արոնյանը մեկ միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:

Վաղը կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա