Logo

Լեոնարդո Ուլոա. «Ռանիերին դավաճանեց ինձ»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.01.2017ՍՊՈՐՏ
9 258 - Լեոնարդո Ուլոա. «Ռանիերին դավաճանեց ինձ»

«Լեսթերի» հարձակվող Լեոնարդո Ուլոան հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում ելույթ ունենալ «աղվեսների» կազմում:

«Մեծ հարգանք տածելով «Լեսթերի» երկրպագուների նկատմամբ՝ գրում եմ, որ ինձ դավաճանված եմ զգում Ռանիերիի կողմից ու նվաստացված՝ թիմի կողմից: Ես այլևս չեմ խաղալու «Լեսթերի» կազմում»,- գրել է ֆուտբոլիստը:

Ուլոայի այսպիսի արձագանքը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ ակումբը հրաժարվել է ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել «Սանդերլենդին»: Ուլոան ընթացիկ մրցաշրջանում 12 հանդիպման է մասնակցել՝ խաղադաշտում անցկացնելով միջինը 20 րոպե:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա